«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, համագործակցելով չեխական զբոսաշրջային օպերատոր «Gepard Express»-ի հետ, կրկին կգործարկի զբոսաշրջային գնացք։
Նախատեսվում է, որ հուլիսի 4-12-ի ընթացքում Երևան-Վանաձոր-Այրում-Թբիլիսի-Բաթում-Երևան երթուղով կուղևորվեն շուրջ 200 զբոսաշրջիկ, որոնց մեծ մասը Չեխիայից է։
Այս յոթօրյա ուղևորության ընթացքում զբոսաշրջիկները կապրեն «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նոր և ժամանակակից վագոններում։ Նրանք կունենան հնարավորություն ծանոթանալ Հայաստանին և Վրաստանին՝ ճանապարհի ընթացքում և այցելություններ կատարելով երկու երկրների տարբեր քաղաքներում։
Սա արդեն երկրորդ ուղևորությունն է, որ կազմակերպվում է «Հարավկովկասյան երկաթուղի» և չեխական ընկերության կողմից։ Առաջինը տեղի էր ունեցել 2025 թվականին։