Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբ «Խաթամ ալ-Անբիա»-ից հնչել է կարևոր հայտարարություն, որը կարող է ունենալ խորը հետևանքներ տարածաշրջանի անվտանգության համար։
Հայտարարության մեջ Իրանի կողմից ուղղված է Ադրբեջանին՝ որպես մուսուլմանական երկիր։ Այն պահանջում է անհապաղ հեռացնել «սիոնիստներին» երկրից՝ տարածաշրջանում անկայունության տարածումը կանխելու նպատակով։ Ըստ հայտարարության՝ այս գործողությունները նպատակ ունեն ապահովելու Ադրբեջանի ժողովրդի և իսլամական Իրանի անվտանգությունը։
Այս հայտարարությունը, եթե իրականություն դառնա, կարող է ակնթարթով փոխել տարածաշրջանում գոյություն ունեցող բոլոր ժամանակավոր պայմանավորվածությունները և արմատապես շրջել իրավիճակը։ Իրանի հնարավոր հարվածը Ադրբեջանին կարող է բռնկել ամենաթեթև մթնոլորտը՝ վերածելով այն լիարժեք պատերազմի։
Այս իրադարձությունների ֆոնին, որպես ռազմական գործողությունների թանձր քողի տակ, հայասպան ադրբեջանական բանակը կարող է կրկին հարձակում սկսել Հայաստանի դեմ։
Իրանի իշխանությունները պաշտոնապես հերքում են Նախիջևանում ԱԹՍ-ների հարվածներին իրենց մասնակցությունը, սակայն իրավիճակը շարունակում է լարվել։ Այս պայմաններում անհրաժեշտ է դադարեցնել անպիտան «քարոզարշավային» կապիկությունները և կենտրոնանալ Հայաստանի պաշտպանական կարողությունների զորացրման վրա։