Միքայել ԳՐԻԳՈՐՅԱՆ․ ՍԱ ԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ» ԷՐ, ՈՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂԱՑԱՎ ՊԱՀԵԼ ԵՎ ՊԱՀԵՑ ԱՐՑԱԽԸ
Այսօր ես ուզում եմ անդրադառնալ մի կարևոր հարցին, որը վերաբերում է մեր երկրի անվտանգությանը և Արցախի հարցի լուծմանը։
ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված 2016 թվականի նամակը պարզապես հերթական դիվանագիտական փաստաթուղթ չէ․այն հստակ արձանագրում է այն պետական մտածողությունը, որի շնորհիվ Հայաստանը տարիներ շարունակ կարողացել էր պահել և պաշտպանել Արցախի ինքնորոշման իրավունքը, բանակցային գործընթացի հավասարակշռությունը և ապահովել ժողովրդի անվտանգության երաշխիքները։
Նամակում ներկայացված դիրքորոշումը կառուցված էր մեկ պարզ տրամաբանությամբ․ ոչ մի տարածքային փոփոխություն առանց իրավական կարգավիճակի հստակեցման։
Սա այն քաղաքական գիծն էր, որի դեպքում նույնիսկ ամենաբարդ փուլերում հնարավոր էր պահպանել Արցախի պետականությունը, բնակչության անվտանգությունը և պատերազմի հավանականություն հասցնել գրեթե զրոյի։
Այն, ինչ այսօր ներկայացվում է որպես սենսացիոն «հրապարակում», իրականում հիշեցում է, թե ինչ մակարդակի պատասխանատվությամբ էր Հայաստանը գործում Նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին․
-Ադրբեջանը մերժում էր փոխզիջումները, խախտում էր զինադադ