Ամերիաբանկը ներկայացվում է որպես հենասյունային կառույց՝ ունենալով հզոր դիրք Հայաստանի տնտեսության մեջ։ Այս հայեցակարգը արտացոլված է Impact Reports կազմակերպության կողմից պատրաստված և Los Angeles Times-ի կողմից հրապարակված «Armenia Reports 2026» զեկույցում։
Բանկը հաջողությամբ համատեղում է հաճախորդակենտրոն մոտեցումը և շուկայում ունեցած լուրջ կշիռը՝ առաջարկելով ֆինանսական ծառայությունների համապարփակ փաթեթ։ Արտակ Հանեսյանի ղեկավարությամբ Ամերիաբանկը վերածվել է նորարարական մշակույթի կրող և մեծ մասշտաբներով գործող հաստատության։
«Ամերիաբանկը պարզապես բիզնես չէ, այն մարդկանց շուրջ կառուցված միջավայր է», – նշում է Արտակ Հանեսյանը՝ ընդգծելով բանկի հաճախորդամետ մոտեցումը։ Այս մոտեցումը թույլ է տալիս բանկին գործել «բուտիկ» բանկի սկզբունքով՝ պահպանելով ունիվերսալ բանկի մասշտաբայնությունը և հասանելիությունը։
Այսօր բանկի հաճախորդների գործարքների 99%-ը կատարվում է մասնաճյուղերից դուրս՝ օնլայն բանկինգի միջոցով, որի օգտագործման ցուցանիշը կազմում է 80%։ Չնայած բանկն ամբողջ երկրի տարածքում ունի ընդամենը 28 մասնաճյուղ, այն սպասարկում է Հայաստանի բնակչության 30%-ից ավելիին։
MyAmeria, MyHome, MyCar և MyInvest թվային հարթակները թույլ են տալիս բանկի հաճախորդներին՝ ինչպես ռեզիդենտներին, այնպես էլ Սփյուռքի ներկայացուցիչներին, անխափան կերպով օգտվել բանկային ծառայություններից, ստանալ վարկավորում, կատարել ներդրումային և անշարժ գույքի գործարքներ։
Ամերիաբանկը հատուկ ուշադրություն է դարձնում նաև ՓՄՁ-ների աջակցմանը՝ ստեղծելով ամբողջությամբ թվային էկոհամակարգ, որը թույլ է տալիս ընկերություններին գրանցվել, բացել հաշիվներ և ստանալ օնլայն սքորինգային վարկեր։ Ըստ Արտակ Հանեսյանի՝ մրցակցության հիմքում դրվում է ոչ թե ֆինանսավորման պայմանները, այլ որակն ու սպասարկումը։
Վերջին 12 ամիսների ընթացքում բանկը կնքել է մոտ 800 միլիոն ԱՄՆ դոլարի գործարքներ, որոնց զգալի մասը ուղղված է կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների և ՓՄՁ-ների ֆինանսավորմանը։
Ամերիաբանկի մասշտաբը թույլ է տալիս ֆինանսավորել Հայաստանում իրականացվող ամենահավակնոտ նախաձեռնությունները։ Բանկն ունի մոտ 4.5 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆել և գործընկերային հարաբերություններ է հաստատել երկրի 1000 խոշորագույն հարկատուներից մոտ 80%-ի հետ։ Այն ֆինանսավորման առաջատարն է ենթակառուցվածքների, էներգետիկայի (այդ թվում՝ վերականգնվող էներգիայի), տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում։
Ներդրողների և Սփյուռքի համար Ամերիաբանկը վստահելի հարթակ է։ Բանկն իր ներդրումային բանկինգի, իրավաբանական և խորհրդատվական կարողությունների շնորհիվ տրամադրում է գործարքների իրականացման համապարփակ աջակցություն՝ նախնական հետաքրքրվածությունից մինչև իրագործման փուլ։ Սփյուռքի հաճախորդները, մասնավորապես Կալիֆոռնիայում բնակվողները, կարող են հեռավար եղանակով հաշիվներ բացել, ստանալ անհատականացված պայմաններով հիփոթեքային վարկեր և կատարել ներդրումներ՝ մշտապես կապված մնալով Հայաստանի հետ։